News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլլաեւի խոսքերը, թե «ադրբեջանական կողմը միշտ հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի հայկական եւ ադրբեջանական համայնքների հանդիպումներ կազմակերպելու օգտին» ընդհանուր ոչինչ չունեն ողջամտության հետ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով, Ադրբեջանը փորձում է ինչ-որ ձեւաչափ ստեղծել, որն ի սկզբանե չի կարող իրականություն լինել:

«Այն, ինչ անվանում են ադրբեջանական համայնք, սովորական հասարակական կազմակերպություն է Բաքվում: Ինչի՞ մասին է խոսքը»,- տարակուսել է Բաբայանը:

Եթե Աբդուլլաեւը նկատի է ուենցել ադրբեջանական ծագմամբ անձանց, ովքեր ժամանակին ապրել են լեռնային Ղարաբաղում, ապա նրանք ԼՂՀ քաղաքացիներ են, որոնք լքել են երկիրը: «Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ Ադրբեջանը նրանց օգտագործել է որպես թնդանոթի միս, թիրախ դարձրել, եւ նրանք էլ հեռացել են: Թող վերադառնան»«- նշել է Բաբայանը:

Ըստ Բաբայանի, եթե Ադրբեջանը փորձում է ակտիվացնել այդ գործոնը, դա դուրս է ցանկացած տրամաբանությունից, քանի որ ինքն էլ բազմաթիվ ազգային փոքրամասնություններ ունի, որոնք խնդիրներով ոչ ոք չի զբաղվում, նրանց իրավունքները ոտնահարվում են, իսկ ինքնավարություն տրամադրելու մասին խոսք չկա: Բաբայանը նաեւ ասել է, թե ԼՂՀ-ն ոչ թե համայնք է, այլ պետություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ