News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երուսաղեմի եւ Բաքվի սերտ գործընկերային հարաբերությունները հանկարծակի ստվերել է իսրայելցի կանանց սովորական էքսկուրսիան Լեռնային Ղարաբաղի գեղատեսիլ վայրերով, հաղորդում է IzRus-ը, վկայակոչելով «Եդիոտ Ախրոնոտը»:

Էքսկուրսիան հարուցել է պաշտոնական Բաքվի զայրալից արձագանքը, Ադրբեջանում Իսրայելի դեսպանին բողոքի նոտա են հղել:

Իսրայելցի զբոսաշրջիկ կանայք ջիփերով շրջագայել են Լեռնային Ղարաբաղով, իսկ մեքենաների վրա Հայաստանի ու Իսրայելի դրոշներ են եղել:

Ադրբեջանի հատուկ ծառայությունները պարզաբանումների համար դիմել են Magma Challenge տուրիստական ընկերությանը, ինչից հետո հանձնել բողոքի նոտան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ