News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեւանի եւ ղազախական քաղաքների միջեւ համագործակցության հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Այիմդոզ Բոզժիգիտովի հանդիպման ընթացքում:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, առանձնակի կարեւորելով հայ-ղազախական միջպետական հարաբերությունների շրջանակում համագործակցության եւ գործընկերության բարձր մակարդակը, նկատել է, որ չնայած երկու երկրների մայրաքաղաքների միջեւ այդ համատեքստում առկա ջերմ ու բարեկամական հարաբերություններին, այդուամենայնիվ երկուստեք փոխշահավետ համագործակցության տեսանկյունից դեռեւս շատ անելիքներ կան:

«Վստահ եմ, որ երկու քաղաքների միջեւ համագործակցությունը պետք է դրվի առավել գործնական հիմքերի վրա, հատկապես հաշվի առնելով մի շարք ուղղություններով փոխշահավետ համագործակցություն ծավալելու այն ներուժը, որ առկա է թե Երեւանում եւ թե Աստանայում: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ բաց ենք եւ պատրաստակամ փոխշահավետ ծրագրերի քննարկման ու դրանց կյանքի կոչման հարցում: Բարձր գնահատելով հայ-ղազախական հարաբերությունների ամրապնդման հարցում Ձեր անձնական ներդրումը, վստահ եմ, որ այս դեպքում էլ կանեք հնարավորը Հայաստանի եւ Ղազախստանի մայրաքաղաքների միջեւ համագործակցությունը եւս պատշաճ մակարդակի բերելու ուղղությամբ», նշել է Տարոն Մարգարյանը:

Դեսպանն իր հերթին, կարեւորելով Աստանայի ղազախական քաղաքների եւ Երեւանի միջեւ առավել գործնական հարաբերությունների հաստատման անհրաժեշտությունը, նշել է, որ իր լիազորությունների շրջանակում ըստ ամենայնի կնպաստի այդ հարաբերությունների հաստատմանն ու զարգացմանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ