News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ-ում իր նախագահության ընթացքում Ուկրաինան ցանկանում է  ղարաբաղյան գործընթացն ուղղորդել կարգավորման ուղղությամբ: Այդ մասին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել էր ԱՊՀ երկրների, Բալթյան երկրների եւ Վրաստանի գլխավոր խմբագիրների Ակումբի ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ, հաղորդում է  «Նովոստի Գռուզիան»:

«ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության ժամանակ գործունեության ուղղություններից մեկը կլինի սառեցված հիմնախնդիրների կարգավորումը` ներառյալ ղարաբաղյանը: Մենք  ուշադիր զննում ենք իրավիճակը», - ասել է ուկրաինական պետության ղեկավարը:

Վիկտոր Յանուկովիչը հայտնել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պաշտոնական բանակցությունները կսկսվեն 2013 թվականի հունվարից: 

Հիշեցնենք, որ Ուկրաինան կգլխավորի ԵԱՀԿ-ն 2013 թվականին: Նման որոշում ԵԱՀԿ 56 անդամ պետությունների արտգործնախարարներն ընդունել էին  2010 թվականի նոյեմբերի 23-ի անհրաժեշտ կոնսենսուսում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ