News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 03
Տեսնել լրահոսը

Yandex-ի փոստի լեզվական ընտանիքը համալրվել է: Այս մասին հաղորդում է Yandex-ի պաշտոնական բլոգը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ինտերֆեյսը թարգմանվել է 5 նոր լեզուներով` հայերեն, վրացերեն, ռումիներեն, բելառուսերեն եւ ղազախերեն: «Մեր փոստից օգտվում են տարբեր երկրների մարդիկ եւ հիմա նրանցից շատերը կկարողանան կողմնորոշվել արդեն մայրենի լեզվով:

Ընդհանուր առմամբ, Yandex-ի փոստն աշխատում է 11 լեզուներով: Բացի նոր 5 լեզուներից, այն գործում է նաեւ անգլերեն, թուրքերեն, ուկրաիներեն, ադրբեջաներեն, ռուսերեն ու թաթարերեն:

Այս կամ այն լեզվին անցնելը շատ հեշտ է. բավական է միայն սեղմել էկրանի աջ ներքեւի անկյունում գտնվող դրոշի վրա եւ ընտրել ցանկալի լեզուն»,-ասված է հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news