Ֆրանսիայում հուլիսի 14-ին նշվում է գլխավոր ազգային տոնը` Բաստիլի գրավման օրը:

Բաստիլի գրավումը համարվում է Ֆրանսիական մեծ հեղափոխության սկիզբը: Ամրոցի վրա գրոհը ընկալվում է որպես  ֆրանսիական ազգի միասնության եւ համաձայնության խորհրդանիշ:

Տոնակատարությունների պաշտոնական ծրագիրը մեկնարկում է հուլիսի 13-ից: Այսօր զինվորական շքերթ է անցկացվում Ելիսեյան դաշտերում: Տոնակատարությունները, որպես կանոն, ավարտվում են Էյֆելյան աշտարակի մոտ  եւ Մարսյան դաշտերում շքեղ հրավառությամբ, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:

Հուլիսի 14 –ին տարբեր երկրնեում Ֆրանսիայի  դեսպանատներում  հանդիսավոր ընդունելություններ են կազմակերպվում: