News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սիրիահայերը բողոքում են, որ չեն կարողանում Հայաստան գալ ինքնաթիռի տոմսերի թանկ լինելու պատճառով: Այս մասին այսօր` հուլիսի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հանրային խորհրդի Երիտասարդական ենթահանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Մարգարյանը (ֆոտոռեպորտաժ):  «Մեր հայրենակիցները չեն կարողանում գալ Հայաստան ազգային փոխադրող «Արմավիա»-ի բարձր գների պատճառով: Պետք է զեղչային համակարգ ստեղծել»,-ասաց նա:  Նրանք շարունակելու են բարձրացնել այդ հարցը եւ առաջիկայում նամակով դիմելու են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը:

Ասուլիս մյուս բանախոսը` սիրիահայ տնտեսագետ Հարութ Փալուլյանը եւս մեծ դժգոհություն հայտնեց հայկական ավիափոխադրողից: Նա նշեց, որ Հալեպից Երեւան վերջին տարում «Արմավիան» չվերթ չի իրականացրել, իսկ անցած երկուշաբթի տեղի ունեցած առաջին չվերթի տոմսը, նախորդ տարվա համեմատ, 150 դոլարով թանկացել է: «Արմավիա»-ի երկկողմանի տոմսն արժե 670 դոլար, ինչը բավականին մեծ գումար է Հալեպում բնակվող հայերի համար: Նրա խոսքով` Սիրիական ավիաընկերության տոմսի արժեքը 470 դոլար է, սակայն այն հնարավոր չէ ձեռք բերել, քանի որ տոմսեր չկան: Իսկ ահա «Արմավիա» ընկերության Երեւան-Հալեպ ուղետոմսն արժե 320 դոլար: Սակայն նույնիսկ այդպիսի պայմաններով ինքնաթիռի տոմս անմիջապես ձեռբ բերել հնարավոր չէ, նախ պետք է գրանցվել եւ սպասել հերթի: Հարութը ցանկանում է մնալ եւ աշխատել Հայաստանում, նա պատռել է ետադարձի տոմսը` կորցնելով զգալի գումար: Խոսելով Սիրիայում տիրող իրավիճակի մասին` նա նշեց, որ եթե Բաշար ալ- Ասադը մնա իշխանության, հայերի համար շատ լավ կլինի, իսկ եթե փոխվի իշխանությունը, հայկական համայնքի վիճակը կբարդանա:

Նշենք, որ հուլիսի 2-ից ազգային փոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը վերականգնել է Հալեպ-Երեւան չվերթը, որը դադարեցվել էր այս տարվա մարտի 25-ից: Չվերթի իրականացումը դադարեցվել էր` հաշվի առնելով Սիրիայում ստեղծված իրավիճակը եւ դրանից բխող վտանգավոր հետեւանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ