News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հուլիսի 14-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 411.50 դրամ: Հիշեցնենք, որ երեկ բորսայում գործարք չի կայացել, իսկ նախորդ օրվա համեմատ դոլարն էժանացել է ընդամենը 0.1 կետով: Վերջին տասնօրյակում դոլարի փոխարժեքի կտրուկ անկումից հետո անկման նման տեմպը կարելի է կայունության նշան համարել:

Ընդհանուր առմամբ բորսայում այսօր վաճառվել է 4.95 մլն դոլար: Բոլոր գործարքները կնքվել են միեւնույն փոխարժեքով:

Կանխիկ արտարժույթի շուկայում անորոշ սպասումները պահպանվում են, ինչի հետեւանքով դոլարի առքի եւ վաճառքի մարժան բավականին մեծ ` 407-413 դրամ:

ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական փոխարժեքն է 411.96 դրամ:

Բորսայում այսօր առեւտուր է կատարվել նաեւ կորպորատիվ պարտատոմսերի, վարկային ռեսուրսների եւ պետական պարտատոմսերի հարթակներում:

Մասնավորապես` գործարքներ են իրականացվել «Շեն կոնցեռնի» պարտատոմսերով : Տեղի է ունեցել 1 գործարք, վաճառվել է 1128 պարտատոմս` 16.6 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, 12.5002 % եկամտաբերությամբ: Պարտատոմսերի անվանական արժեքը 10 հազ. դրամ է, անվանական եկամտաբերությունը` 12.5%:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ