News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հուլիսի 14-ին տեղի է ունեցել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Երեւան աշխատանքային այցով ժամանած Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հանդիպումը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ, ողջունելով գործընկերոջը, նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ փոխըմբռնման մթնոլորտում անցնող բարձր մակարդակի պարբերական շփումները կողմերի միջեւ հնարավորություն են ընձեռնում հետեւելու ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, մտքեր փոխանակելու տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների շուրջ, նախանշելու երկկողմ համագործակցության նոր ուղիներ:

Վրաստանի արտգործնախարարն իր հերթին ընդգծել է, որ վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա, ինչը թույլ է տալիս հնարավորինս արդյունավետ կերպով կյանքի կոչել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերը եւ կարգավորել խնդիրները:

Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են երկու երկրների միջեւ առկա իրավապայմանագրային դաշտի կատարելագործման, միջազգային կազմակերպություններում համագործակցության, էներգետիկ փոխգործակցության ապահովման եւ հայ-վրացական պետական սահմանի սահմանազատման հարցերը:

Բանակցությունների օրակարգում են եղել վիրահայությանը հուզող խնդիրները եւ դրանց լուծմանը ուղղված ջանքերը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ