News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 10
Տեսնել լրահոսը

Հայաստանի ֆինանսական շուկայում շարունակվում է պահպանվել դոլարի նկատմամբ բարձր պահանջարկը, թեեւ ամերիկյան արժույթը զգալի թանկացել է տարեսկզբի համեմատ: Ըստ ՀՀ կենտրոնական բանկից ստացված տեղեկատվության` առեւտրային բանկերը ներբանկային շուկայում հուլիսի 1-14 ժամանակահատվածում գնել են 186.2 մլն դոլար, վաճառել 205 մլն դոլար:

Ընդհանուր առմամբ` արտարժույթի շուկայում աշխուժություն է` առեւտրի ծավալները միջինից բարձր են: Սակայն դոլարի նկատմամբ պահանջարկի առաջանցիկ աճը թույլ չի տալիս հուսալ, որ դոլարի թուլացման տեմպերը հաջորդ շաբաթվա ընթացքում կպահպանվեն:

Դոլարի փոխարժեքի աճը որոշ չափով նվազեցրել է հետաքրքրությունը դրամային վարկերի նկատմամբ: Այսպես` հունիսի 25-հուլիսի 8-ն ընկած ժամանակահատվածում դրամային վարկերը կազմել են 51.9 մլրդ դրամ (համարժեք է մոտ 125 մլն դոլարին), իսկ դոլարայինները` 79.3 մլն դոլար: Ճիշտ է` բանկերի մոտ դրամային վարկերը դեռեւս գերազանցում են դոլարային վարկերին, սակայն դրամային վարկերի ծավալը զիջում է մայիսի ցուցանիշներին (շաբաթական մոտ 70 մլն դոլար), իսկ դոլարայինները «նորմայի» շրջանակներում են:

Տպել
Ամենաշատ
Partner news