News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը դիտարկելու է Լեռնային Ղարաբաղում հուլիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքը:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Արցախ են մեկնելու ՀՀԿ խմբակցության անդամներ` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Արտակ Դավթյանը, Արտակ Զաքարյանը, Կարինե Աճեմյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից` Ռուբեն Գեւորգյանը, «Հայ ազգային կոնգրես» դաշինքից` Հրանտ Բագրատյանը, ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյանը, «Օրինաց երկրից»` Մհեր Շահգելդյանը, «Ժառանգությունից»` Խաչատուր Քոքոբելյանը:

ԼՂՀ նախագահի ընտրություններին մասնակցելու են երեք թեկնածուներ`   ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանի գիտաուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Իվանի Սողոմոնյանը (1962թ.), ԼՂՀ Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Վիտալի Միխայիլի  Բալասանյանը (1959թ.):

Քվեարկությունը տեղի կունենա հուլիսի 19-ին, ժամը  08:00-ից մինչեւ 20:00: Ընտրությունների արդյունքները կհրապարակվեն  հուլիսի 22-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ