News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այս տարի «Համազգային հայ կրթական եւ մշակութային միության»  ուսանողական ֆորումը մեկնարկել է հուլիսի 14-ի ն եւ կշարունակվի  մինչեւ հուլիսի 27-ը   Ֆորումին  իրենց մասնակցությունն են բերելու Սփյուռքի տարբեր գաղթօջախներ (ԱՄՆ, Կանադա, Լիբանան, Իրան, Սիրիա,  Ֆրանսիա, Ավստրալիա,) ներկայացնող շուրջ  40 հայ ուսանող  երիտասարդներ: Նրանց են միացել նաեւ Հայաստանը, Արցախն ու Ջավախքը ներկայացնող  իրենց երիտասարդները:

Հայրենաճանաչ այս ծրագրի 14 օրերի ընթացքում  համալսարանական երիտասարդներն առիթ կունենան հանդիպելու հայրենի մտավորականների, քաղաքական-հասարակական գործիչների հետ, կլսեն պատմամշակութային թեմաներով դասախոսություններ, իրենց հայաստանցի հասակակիցների հետ Կլոր սեղանների եւ բանավեճերի ընթացքում կքննարկեն ժամանակակից հայ երիտասարդներին հուզող տարաբնույթ խնդիրներ, ինչպես նաեւ կայցելեն Հայաստանի  տեսարժան վայրեր, մեկ օր կանցկացնեն Ծաղկաձորի Սուրբ Տիրամայր ճամբարում իրենց հանգիստը անցկացնող ծնողազուրկ երեխաների հետ: Երկշաբաթյա այս համահավաքի  օրերին սփյուռքահայ ուսանողները կհյուրընկալվեն Երեւանի պետական համալսարանում, Հայաստանի Ամերիկյան Համալսարանում,  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, կլսեն դասախոսություններ,  «Հայոց գրերը, մշակույթն ու պատմությունը», «Ցեղասպանության 1ՕՕ ամյակի սեմին», »Ո՞վ է հայը. Ինքնության խնդիրներ»,  «Ազգային նվագարաններ», «Եղեռնի ազդեցությունը հայ գեղանկարչության վրա» եւ այլ թեմաներով: Ծրագրի վերջում ուսանողներին առիթ կտրվի եռօրյա այցով լինել Արցախում:

Նշենք, որ Համազգային հայ կրթական եւ մշակութային միության ուսանողական Ֆորումը տարիների ավանդույթ ունի: Այն աշխարհի տարբեր երկրներում ուսանող հայ համալսարանականներին համախմբելու, ազգային արմատներին ու  մշակութային ժառանգությանը հաղորդակցելու ամենամյա ծրագիր  է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ