News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Նիժեգորոդի հայկական համայնք» մարզային կազմակերպությունը հումանիտար օգնություն է ուղարկել Կրասնոդարի մարզի բնակիչներին, որոնք տուժել են հուլիսի 7-ին տեղի ունեցած ջրհեղեղից:

Հուլիսի 12-ին Նիժնի Նովգորոդից Կրիմսկ է ուղեւորվել հումանիտար օգնությամբ բեռնված MAN բեռնատարը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ջրհեղեղից տուժածներին կհատկացվեն 100 կոմպլեկտ սպիտակեղեն, 500 տաք ծածկոց, 500 բարձ, 300 սրբիչ, 40 ներքնակ, 150 գազոջախ, 200 կաքսա, 100 թեյնիկ, 200 թավա:

«Ցանկանում ենք, որ մեր համեստ օգնությունը թեկուզ չնչին կերպով տաքացնի աղետից տուժածների հոգիները, որպեսզի նրանք իմանան, որ ամբողջ սրտով մենք իրենց հետ ենք, ինչպեսեւ ողջ երկիրը: Հիշենք, ինչպես ողջ Խրհրդային միությունն ու ամբողջ աշխարհն արձագանքեց Հայաստանում 1988 թվականի ավերիչ երկրաշարժին: Սգում ենք Կրասնոդարի մարզում զոհվածների համար եւ մեր ցավակցությունները հայտնում նրանց հարազատներին ու մտերիմներին:

Մենք վստահ ենք, որ ավերված ամեն ինչ կվերականգնվի, կյանքը հունի մեջ կընկնի: Պետք է պինդ մնալ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ