News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայ առաքելական եկեղեցին հուլիսի 15-ին նշել է տաղավար տոներից մեկը` Պայծառակերպությունը (Վարդավառ), որի կապակցությամբ, այսօր` հուլիսի 16-ին, հանգուցյալների հիշատակության օրն է եւ հայտարարված է ոչ աշխատանքային:

Կառավարության որոշմամբ` տաղավար տոներին հաջորդած օրերին՝ մեռելոցին, Հայաստանում հայտարարված է ոչ աշխատանքային: Հայաստանյան բոլոր եկեղեցիներում մատուցվելու է հանգուցյալների հոգիների խաղաղության համար հոգեհանգստյան Սուրբ Պատարագ, որից հետո մարդիկ կարող են այցելել իրենց հարազատների շիրիմներին:

Հիշեցնենք, որ 2008-ի թվականի հունիսի 26-ի կառավարության նիստում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկով, որոշում է ընդունվել, ըստ որի` հիմք ընդունելով «Խղճիազատության եւ կրոնական կազմակերպությունների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 17-դ հոդվածը տաղավար տոներին հաջորդող մեռելոց հիշատակի օրը հայտարարվում է ոչ աշխատանքային:

Հայ առաքելական եկեղեցու տաղավար տոներն են` Սուրբ Ծնունդ եւ Մկրտություն, Սուրբ Հարություն, Պայծառակերպություն (Վարդավառ), Աստվածածնի Վերափոխման տոն, Խաչվերաց տոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ