News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այսօր` հուլիսի 16-ին Նոր Խարբերդ գյուղի 24 փողոցի 3-րդ տնից կնոջ դիակ են գտել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ կինը սպանվել է Շենգավիթ համայնքի Արշակունյաց 30 հասցեում, ինչից հետո դին տեղափոխվել է Նոր Խարբերդ:

Ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը NEWS.am-ի թղթակցին հայտնել է, որ սպանվածը 76-ամյա Գոհարիկ Գասպարյանն է, ով հուլիսի 9-ից համարվում էր կորած: Նա հավելել է, որ Ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները օպերատիվ տվյալները իրացնելիս ` բացահայտել են, որ Գոհարկ Գասպարյանին խեղդամահ է արել 51-ամյա Սամվել Գասպարյանը, ով նախկինում երեք անգամ դատապարտված է եղել: Հարուցվել է քրգործ: Սամվել Գասպարյանը ձերբակալված է:

Որոշ տեղեկությունների համաձայն կնոջը սպանելու պատճառը պարտքն ու պահանջի հարցերն են եղել: Թեեւ նրանց ազգանունները նույնն են, սակայն նրանք ազգականներ չեն:

Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ որպես անհայտ կորած որոնվում է Երեւանի բնակչուհի, 76-ամյա Գոհարիկ Գասպարյանը, ով հուլիսի 2-ին, ժամը 12.00-ի սահմաններում, դուրս է եկել տնից եւ չի վերադարձել։

Գասպարյանի արտաքին նկարագիրն է. հասակը` մոտ 160-165 սմ, միջին կազմվածքով: Հագին եղել են՝ վարդագույն սև գծերով շրջազգեստ, ամառային սպիտակ կաշվե կոշիկներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ