News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում տվյալ պահին չկա բուհերի կամ այս կամ այն մասնագիտությունների գծով վարձերի ձեւավորման հստակ մեխանիզմ:

Այդ մասին հուլիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Սիմոնյանի խոսքով, բուհերում բնական գիտությունների մասնագիտությունները շատ թանկ են, քանի որ ենթադրում են ծախսեչ լաբորատորիաների պահման ծախսեր եւ անհրաժեշտ նյութերի ու սարքավորումների ձեռքբերում, համեմատաբար ավելի էժան մասնագիտություններ են` իրավաբանները, միջազգայնագետները, բանասերները, տնտեսագետները: «Այդ մասնագիտությունների համար հարկավոր են միայն գրքեր, համակարգիչներ, գրիչներ ու տետրեր: Սակայն այդ մասնագիտությունների պահանջարկն այնքան մեծ է, որ վարձավճարը շատ բարձր է: Արդյունքում բնական գիտությունների վարձավճարները համեմատաբար ավելի քիչ են, քան հումանիտարը: Օրինակ, իրավաբանական ֆակուլտետում վարձը հասնում է տարեկան 700 հազար դրամ»:

Սիմոնյանը նշել է, թե չկա մեթոդաբանություն, որով կառավարությունը բուհերի հետ կարող էր հաշվարկել մասնագետների պատրստման ծախսերը եւ դրանից ելնելով վարձավճարները ձեւավորեր: «Հաշվարկները մոտավորապես են արվել: Խորհրդային ժամանակներում կային հաշվարկներ, սակայն դրանք չեն փոխվել: Որքան ինձ է հայտնի, կրթության նախարարությունը հանձնաժղով է ստեղծել, որը զբաղվելու է այդ հարցով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ