News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հոգեբանության տեսանկյունից գերադասելի կլինի, որ մարդն ամուսնանա 24-25 տարեկան հասակում: Այս մասին, այսօր` հուլիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Աննա Բադալյանը` անդրադառնալով վերջերս ընդունված Կառավարության այն որոշմանը, որով աղջիկների ամուսնության տարիքը 17-ից բարձրացվեց 18-ի:

Նրա խոսքով` ամուսնանալիս ոչ այնքան կարեւոր է մարդու իրական տարիքը, որքան նրա հասունությունը: «Կան 40 տարեկան անձինք, ովքեր ունեն 18 տարեկանի մտածողություն, ընկալումներ: Իսկ կան 18 տարեկաններ, ովքեր բավականին զարգացած ու հասունացած անձիք են: Մարդու ճիշտ զարգացման վրա մեծ ազդեցություն ունի ընտանիքը, ծնողների դերակատարումը նրա կյանքում եւ իր միջավայրը: Մեծ ազդեցություն ունի նաեւ հասարակությունը»,- ասաց նա:

Վերարտադրողական տարիքը, ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, համարվում է 25-30 տարեկանը: Ուստի, ասուլիսի մյուս բանախոս` գինեկոլոգ Լիլիթ Կուջուլյանը խորհուրդ տվեց բոլոր աղջիկներին, ովքեր ամուսնանում են 18 տարեկանում, երեխա ունենալ 20 տարեկանից հետո, քանի որ մանկածնման ամենանպաստավոր տարիքը 20-25 տարեկանն է: Նա ողջունեց Կառավարության վերոնշյալ որոշումը՝ որպես հիմնավորում բերելով այն հանգամանքը, որ աղջիկը 17 տարեկանում դեռեւս լիովին հասունացած չէ: «Աղջիկերի շրջանում կոնքային ոսկրի ձեւավորումը տեղի է ունենում 18 տարեկանում, երբեմն հասնում մինչեւ 20 տարեկանի: Այսինքն, այս շրջանում ամուսնությունը եւ հղիությունը վտանգավոր է կնոջ համար»,- ասաց նա:

ՀՀ ազգային վիճակագրության ծառայության աշխատակից Կարինե Կույունջյանն էլ նշեց, որ վերջին 5 տարիների ընթացքում, մեկ տարվա կտրվածքով գրանցվել է 17 տարեկան աղջիկների 100 ամուսնություն: Իսկ 2010թ. տվյալներով այդ թիվը գրեթե 50 տոկոսով կրճատվել է, այսինքն` որքանով որ օրենքը թույլ տա 18 տարեկանում ամուսնություն, այդուհանդերձ գրանցված ամուսնությունները վերջին տարիներին հակառակն են ապացուցում:

Ասուլիսի բանախոսներից Երեւանում գործող հարսանյաց սրահներից մեկի տնօրենն էլ լրագրողներին պատմեց, որ իր 26 տարվա փորձի ընթացքում շատ բաներ են փոփոխությունների ենթարկվել, օրինակ, եթե մի քանի տարի առաջ իրենց սրահ այցելում էին 17-20 տարեկան  աղջիկներ, ապա այսօր, արդեն 22-ից մինչեւ 42 տարեկան հարսնացուներ են ունենում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ