News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ներկայումս ճշտվում են Կուբանում ջրհեղեղից տուժած հայերի ցուցակները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ռուսաստանի հայերի միության Կրիմսկի շրջանի մասնաճյուղի նախագահ Վազգեն Ներսիսյանը:

Նրա խոսքով, շարունակվում է հումանիտար օգնության բաժանումը, որն ստացվում է Ռուսաստանի տարբեր շրջաններից:

Զուգահեռաբար, լրացվում են ջրհեղեղից տուժած հայերի ցուցակները: Վ. Ներսիսյանը պարզություն է մտցրել Հայկական խուտորի վիճակի հարցում: «Իրականում այդ խուտորում ապրում է 1-2 հայկական ընտանիք: Ընդհակառակը, «Կրասնի օկտյաբր» խուտորի բնակչության մեծ մասը հայեր են»,-նշել է Ներսիսյանը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կուբանի ջրհեղեղի զոհերի թվում հայեր կան: Զոհերի ցուցակում են 7 հայեր. Սուսաննա Բույուկլյանը (1968), Զավեն Դավթյանը (1968), Թեւոս Դավթյանը (1947), Իուլիտա Կապուստյանը (1919), Տատյանա Մեդոլյանը (1936), Հովհաննես Շահբազյանը (1929) եւ Լիդյա Շահբազյանը (1935):

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, հուլիսի 7-ի գիշերը երեք քաղաքներում (Գելենջիկ, Կրիմսկ, Նովոռոսիյսկ) ջրի տակ էին անցել շուրջ 5 հազար բնակելի տներ:  Ըստ վերջին տվյալների` զոհվել է 171 մարդ: 159-ը` Ղրիմի շրջանում, երկուսը` Նովոռոսիյսկում, 10-ը` Գելենջիկում: Մոտ 24 հազար մարդ տուժել էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ