Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրների` այդտեղ նոր վեճեր են բռնկվել այն բանից հետո, որ ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու ստորագրահավաքը գործնականում ձախողվեց: Այդ մասին գրում է «Իրավունք» թերթը:
«Ինչպես հայտնի է, ԲՀԿ-ից ստորագրել էին ընդամենը 7 պատգամավոր, եւ միաժամանակ Լեւոն Զուրաբյանը հայտարարել էր, որ դա քաղաքական խաղի մի մաս է, եւ որ գործնականում հույս չկա հավաքել անհրաժեշտ 44 ստորագրությունները: Շատերը Լեւոն Զուրաբյանին մեղադրել են անիմաստ խաղեր կազմակերպելու մեջ, որոնք միաժամանակ ակնհայտ ցինիզմի պատճառով հարվածում են ՀԱԿ-ի վարկանիշին: Գումարած դրան` ՀԱԿ-ի նեսում ավելի ու ավելի շատերն են հայտարարում, որ ժամանակն է վերջ տալ այն ստին` իբր ԲՀԿ-ն ընդդիմադիր ուժ է, եւ դադարեցնել անիմաստ սիրաշահումները, որոնցից ՀԱԿ-ը միայն կորուստներ է ունենում»,- գրում է «Իրավունքը»: