News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայկական կողմը չի արձանագրել հրադադարի ռեժիմի խախտման դեպք, եւ կորուստներ նույնպես չկան: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը` մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած ` ադրբեջանցի զիվորի վիրավորվելու մասին տեղեկատվությունը:

«Եթե զինվորը վիրավորվել է եւ դա եղել է հակառակորդի սադրիչ գործողությունների հետեւանքով, ապա, անկախ այն բանից, թե որտեղ է տեղի ունեղել միջադեպը, մեղքն ամբողջովին ադրբեջանական կողմի վրա է», - ընդգծեց Հովհաննիսյանը:

Նշենք, որ SalamNews-ի տվյալներով, վիրավոր զինվորը Տերտերի շրջանի Սեյդիմլի գյուղի բնակիչ 21-ամյա Օրուջեւ Էլչին Գարուֆ օղլին է, ով վիրավորվել է հուլիսի 15-ի լույս 16-ին Թովուզի ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ