News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է «Today’s Zaman»-ում հրապարակված Օմեր Թաշփինարի հոդվածը որշակի կրճատումներով.

Թուրքիայում հայկական հարցը, որպես կանոն, ներքաղաքական դեբատների առարկա է դառնում  գրեթե բացառապես Արեւմուտքի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւեր ընդունելու համատեքստում:

Երեք տարի հետո` 2015թ-ին, Թուրքիան կկանգնի նմանատիպ երկընտրանքի առջեւ. եւս մեկ անգամ կնկատվի արտաքին դինամիկա, որը կխթանի ներքին դեբատները եւ   Թուրքիան, ավելի շուտ, կծու եւ ազգայնականորեն տոներով կարձագանքի Արեւմուտքի` Հայոց ցեղասպանության  հարյուրերորդ տարելիցին վերաբերող քայլերին:

Ի՞ նչ կարել է անել` նման փորձությունից խուսափելու համար: Ակնհայտ պատասխանն այն է, որ հայ-թուրքական հարաբերությունների մասին հարկավոր է մտածել հիմա, մինչեւ կսկսվի ճնշումը:

Փոխանակ մինչեւ 2015թ-ը խուճապահար լինելը, թուրքական կառավարությունը բազմաասպեկտ ռազմավարություն պետք է իրականացնի այսօրվանից: Առաջինը պետք է լինի Հայաստանի հետ սահմանի բացումը: Դա պետք է լինի թուրքական բարի կամքի միակողմանի ժեստ` անկախ արձանագրությունների սառեցման գործընթացից:

Ինչպես հայտնի է, Արդարություն եւ զարգացում կուսակցությունը որոշել էր արձանագրությունների վավերացումը կապել ղարաբաղյան հակամարտության հետ: Նման քաղաքականությունը գրեթե արգելափակել է ողջ գործընթացը, քանի որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի համար անհնար էր դարձել համոզել երկրի եւ սփյուռքի հանրությանը, որ Թուրքիան լրջորեն է վերաբերվում  առանց  նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը:

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար  Թուրքիայի կողմից նախապայմանների առաջ քաշումը կարճատեսություն էր: Հիմա արդեն արձանագրությունների հաստատման ցանկացած փորձ  բախվել է ադրբեջանամետ շրջանակների հակազդեցությանը այն հիմքով, թե ղարաբաղյան հակամարտության  կագավորման հարցում առաջընթաց չկա: Այդ իսկ պատճառով Թուրքիան պետք է գործի` առանց հղում կատարելու արձանագրություններին:  Հայաստանի  հետ սահմանի բացումը պետք է ներկայացվի որպես թուրք հասարակության նախաձեռնություն եւ  ապացույց այն բանի, որ Անկարան ցանկանում է խթան հաղորդել Հայաստանի հետ հարաբերությունների կարագավորմանը եւ Լեռնային Ղարաբաղի հարցում ապագա բեկմանը:

Թուրքական ռազմավարության երկրորդ ասպեկտը պետք է լինի 1915 թ. մասին խոսելն այն համատեքստում,  ինչը Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն «արդար հիշողություն» է համարել: Դավութօղլուն ցանկանում է 1915թ. կատարվածը դիտարկել  հումանիտար աղետի առավել լայն համատեքստում` կապված Օսմանյան կայսրության փլուզման հետ: Դավութօղլուն, կարծես, պատրաստ է, ինչպես նախորդ շաբաթ նշել էր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ցավակցություն հայտնել 1915 թ. համար  «ընդհանուր ողբերգության» առավել լայն համատեքստում,  որտեղ կա  նաեւ հայերի մասնակցությունը թուրքական կորուստների հետ կապված:

Չնայած խնդրահարույց լինելուն,  այդ քայլը ճիշտ ուղի է: Ընդհանուր ողբերգության մասին խոսելն ավելի լավ է, քան մերժել այն, ինչ հայերի հետ կատարվել է 1915թ-ին: Սակայն մեկ բան հստակ է. եթե Թուրքիայի կողմից 1915թ. ողբերգության համար պաշտոնական ներողություն չլինի`Էրդողանի կողմից Դերսիմի իրադարձությունների վերաբերյալ ձեւակերպման նման,  «արդար հիշողության» մասին մեկնաբանությունն արձագանք չի գտնի:

Այն, ինչ թուրքերը համարում են հայերի տեղահանություն, միանագմայն կարող էր լինել  հայ ազգայնականների կողմից նկատվող սպառնալիքի պատասխան: Այո, հայերը եւս սպանել են թուրքերին: Սակայն, «արդար հիշողությունը» պահանջում է  ազնիվ հայացք նետել Անատոլիայի վրա այսօր: Մենք չենք կարող հաշտվել Արեւելյան Անատոլիայում այսօր հայերի լիակատար բացակայության հետ առանց ներողության: Եկեք սկսենք մտածել 1915 թ. մասին եւ այն մասին,  թե ինչ է հնարավոր անել 2015թ-ի կապակցությամբ, քանի դեռ ուրիշները չեն սկսել մտածել մեր փոխարեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ