News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է, որ ՀՀԿ-ում բոլորն արձակուրդում են, բացի կազմհանձնաժողովից, որը նախապատրաստվում է ՏԻՄ ընտրություններին:

«ՀՀԿ գլխավոր գրասենյակի վերանորոգման աշխատանքները կավարտվեն աշնանը, իսկ մինչ այդ Գործադիր մարմնի, այդ թվում եւ այս հինգշաբթի օրվա նիստը տեղի կունենա Կենտրոնի գրասենյակում, որտեղ ընտրությունների ժամանակ Ռուբեն Սադոյանի շտաբն էր:

Կքննարկվի՞ այս անգամ փոխմարզպետների եւ փոխնախարարների հարցը, ՀՀԿ-ում դժվարացան ասել, առավել հավանական է` ոչ: Դա առանց վարչապետի հնարավոր չէ:

Հիշեցնենք, որ առաջին հերթին քննարկվելու է ՕԵԿ փոխնախարարացուների` Դավիթ Կարապետյանի հարցը, ով, ըստ ամենայնի, կդառնա կրթության եւ գիտության փոխնախարար, եւ Ներսես Զուլոյանի՝ առողջապահության փոխնախարար: Բոլոր դեպքերում հարցը լուծվելու է փաթեթով, կլուծվի նաեւ այն հարցը, թե մնո՞ւմ են իրենց պաշտոններին ԲՀԿ փոխնախարարներն ու փոխմարզպետները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ