News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իր կարիերայի ընթացքում գրող Քրիս Բոխչալյանը ընթերցողներին ուղարկել է շատ ճանապարհորդությունների, գրում է Watertown Patch-ը: Նրա 15-րդ եւ վերջին գիրքը` «Ավազե ամրոցի աղջիկները» վեպը, սիրո պատմություն է` հիմնված հեղինակի հայկական ժառանգության վրա: Գրողը կստորագրի իր գիրքը Ուոթերթաունում այս ամսվա վերջին, երբ նա երկու կանգառ կանի քաղաքում: Դրանից առաջ Բոխչալյանը հարցազրույց էր տվել Watertown Patch-ին, որից որոշ հատվածներ ներկայացնում է NEWS.am-ը:

Ինչպիսին կլինի զգացողությունը, երբ այցելում եք մեծ հայկական բնակչություն ունեցող Ուեթերթաուն:

Դա հրաշալի կլինի: Ես սիրում են Ուոթերթաունը եւ նույնիսկ եթե ես նախկինում երբեք եղած չլինեի, ես հուզմունքով լցված կայցելի այնտեղ: Ես Հայաստանում եղել եմ մայիսին: Նախկինում երեբք այդպես չի եղել, որ ես ինձ օտար չսգայի օտար երկրում:

Ինչո՞ւ եք այսպիսի վերնագիր ընտրել:

Ես պետք է համեստ լինեմ, որովհետեւ իմ պատասխանը հեշտությամբ կարող է ամեն բան փչացնել: Դա մեր ասոցիացիաների համադրումն է` կապված ավազե ամրոցների, մասնավորապես, կայտառության եւ մանկական անմեղության, մղձավանջների հետ, որպիսին եղել է սիրիական անապատը հայերի համար 1915-ին: Բացի այդ, ավազե ամրոցները երկար չեն դիմանում:

Ընթերցողներն, ըստ Ձեզ, ի՞նչ կստանան, կարդալով Ձեր գիրքը:

Ես հույս ունեմ, որ նրանք կազդվեն եւ երջանիկ կլինեն, որ կարդացել են վեպը: Ինչ վերաբերում է շատ ամերիկացիների, ես հույս ունեմ, որ նրանք ավելի կտեղեկանան Հայոց ցեղասպանության մասին: Բանն այն է, որ ամերիկացիների մեծ մասը շատ քիչ բան գիտեն այդ մասին: Իմ հերոսը պատմում է «կոտորածներից, որոնց մասին դուք գրեթե ոչինչ չգիտեք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ