News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրենց երկրում հայերի ցեղասպանության իրականացումը ժխտող Թուրքիայի իշխանությունները որեւէ բարոյական իրավունք չունեն դասեր տալու Լեռնային Ղարաբաղի հանրապետությանը եւ Հայաստանի հանրապետությանը, այն էլ ՄԱԿ Անվտանգության Խորհուրդի  որոշումների եւ ԵԱՀԿ սկզբունքների կեղծ մեկնաբանությամբ:

Նման հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` անդրադառնալով ԼՂՀ-ում նախագահական ընտրությունների հետ կապված  Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությանը:

«Իր նմանատիպ դասեր տալու այդքան բուռն ցանկությունը Թուրքիան կարող է բավարարել`ինքն իրեն հորդորելով ընտրություններ չկազմակերպել եւ օկուպացիոն զորքերը դուրս բերել  Կիպրոսի հյուսիսային մասից: 

Իսկ եթե Թուրքիայի կողմից  Ադրբեջանի շահերով առաջնորդվելը կեղծ չէ, ապա պատեհ առիթ է, որպեսզի  Թուրքիան առաջարկեր Ադրբեջանին ժողովրդավարական ընրություններ կազմակերպելու եւ ժողովրդավարական արժեքների վրա հիմնված պետություն կայացնելու դասեր քաղել Լեռնային Ղարաբաղի հանրապետությունից»,-ընդգծել է Քոչարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ