News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովան հրապարակել է իր կտակը: Ժառանգների ցուցակում երկու անուն է նշվում`դուստր Կրիստինա Օրբակայտեն եւ երեք թոռներից ավագը` Նիկիտա Պրեսնյակովը:

Ինչպես տեղեկացնում է dni.ru-ն, փաստաթղթում գրված է, որ երգչուհու մահից հետո նրա ունեցվածքը կբաժանվի դստեր եւ ավագ թոռան միջեւ: Պրիմադոննայի չորրորդ ամուսին Մաքսիմ Գալկինին կտակը շրջանցել է: Գալկինը հաճախ է կրկնում, որ իրեն միայն երգչուհու սերն է հարկավոր, գրում է «Սոբեսեդնիկը»: Մյուս թոռանը` Դենի Բայսարովին, երգչուհին ոչինչ չի կտակել` ըստ երեւույթին մոր հետ հարաբերություններում նրան մեղադրելով դավաճանության մեջ: Ոչինչ չի կտակել նաեւ թոռնուհուն` Կլավդիա Զեմցովային, որին առաջին անգամ տեսել է վերջերս:

Պուգաչովայի կարողության ճիշտ չափը ոչ ոք չգիտի: Սակայն անգամ մոտավոր հաշվարկներով այն բավական պատկառելի է. Հինգսենյականոց բնակարան Արբատում, երկհարկանի տուն Իստրայում, Անշարժ գույք Մայամիում, ներկայացուցչական դասի հինգ մեքենաներ, մասնաբաժին զանազան բիզնես-նախագծերում:

Ի դեպ, արդեն հնչել է կարծիք, որ Պուգաչովան կտակը հրապարակել է իր մահից հետո պոտենցիալ հավակնորդների միջեւ թյուրիմացություններից խուսափելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ