News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն, այսօր` հուլիսի 19-ին, ընդունել է Հայաստանում Քուվեյթի պետության արտակարգ եւ լիազոր դեսպան  Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիին:

Սփյուռքի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Հակոբյանը, ողջունելով դեսպանին, ընդգծել է Քուվեյթի իշխանությունների ջերմ վերաբերմունքը հայ համայնքի հանդեպ: Նախարարը եւ դեսպան Ալ-Քաբանդին քննարկել են Երեւանում «Քուվեյթահայ համայնքի օրեր» ծրագիր իրականացնելու, քուվեյթահայ համայնքի պատմության մասին գրքի տպագրության, «Հայերի հետքը Քուվեյթում» ֆիլմի նկարահանման հնարավորությունները:

Անդրադարձ է եղել կրթական, մշակութային եւ տնտեսական համատեղ միջոցառումներ իրականացնելու հեռանկարներին: Դեսպան Ալ-Քաբանդին մասնավորապես նշեց, որ Հայաստանը բավականին գրավիչ է զբոսաշրջիկների համար:

Հանդիպման ավարտին կողմերը միմյանց հանձնել են հուշանվերներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ