News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

2012թ.-ի հոկտեմբերի 18-ից Հայաստանի Հանրապետությունում արտադրվող կամ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ամրագրված կրիչները պարտադիր պետք է դրոշմավորվեն դրոշմապիտակների միջոցով: Այս պահանջը բխում է «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» օրենքում կատարված փոփոխություններից, որոնք ուժի մեջ են մտնում հոկտեմբերի 18-ին: 

Խոսքը վերաբերում է մագնիսական, օպտիկական, թվային, լազերային եւ ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչներին: Օրենքը նախատեսված է առաջին հերթին CD/DVD-ների շուկայում պիրատության դեմ պայքարին, ստեղծագործողների հեղինակային իրավունքների պաշտպանությանը:

ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն մինչ սեպտեմբեր ձեռք կբերի մոտ 2.3 մլն հատ դրոշմապիտակներ, որի համար անհրաժեշտ է 17.5 մլն դրամ: ՀՀ կառավարությունը հուլիսի 19-ի նիստում թույլատրեց ՊԵԿ-ին` իրականացնել նշված գնումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ