News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Փասադենա քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի կոմիտեն որակավորված մասնագետներ է փնտրում` Հայոց ցեղասպանության հուշակոթողի ճարտարապետական նախագծման համար, որը կարող է տեղադրվել Փասդենա քաղաքի հուշահամալիրային այգում, հաղորդում է «Asbarez»-ը:

Հուշահամալիրային այգին, որը նախկինում հայտնի էր որպես Գրադարանային այգի, կարող է հեռանկարային վայր լինել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի համար: Այգում կան տարբեր հուշարձաններ, ամֆիթատրոն:

Առաջարկը ձեւակերպելու համար փաստաթղթերը, տեխնիկական բնութագիրն ու պահանջները հասանելի են բոլորին, ով հետաքրքրված է տվյալ նախագծով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ