News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Անհայտ անձինք այս գիշեր սպանել են Ռուսաստանի Ռոստովի մարզի Մյասնիկովի շրջանային դատարանի նախագահին: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վալերի Չեկրիշեւը:

«Գիշերը ժամը 3:10-ի սահմաններում չորս դիմակավորված անձինք հարձակվել են շրջանային դատարանի նախագահի վրա, նրա տան մերձակայքում»,- ասել է նա:

Դատավորին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է առավոտյան ժամը 7-ի սահմաններում:

Դատարանի կայքում զետեղված տեղեկատվության համաձայն, դատարանի նախագահը Սամվել Գրիգորի Մանուկյանն է: Դատարանից հրաժարվել են մեկնաբանություններ անել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ