News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 11
Տեսնել լրահոսը

Ջոնի Դեփի եւ «Ռոմային օրագիր» ֆիլմում նրա զուգընկեր Էմբեր Հերդի սիրավեպը, որը հայտնվել էր համաշխարհային բոլոր լրատվամիջոցների էջերին, ըստ ամենայնի, ավարտին է մոտենում, գրում է  RadarOnline-ը:

Լուրերը, որ հենց Հերդն է պատճառ դարձել Դեփի եւ Վանեսա Պարադիի բաժանման, որի հետ նա ապրել էր 14 տարի, շրջանառվում էին տարեսկզբից: Ինչպես հաջողվել է պարզել, 2011թ. վերջին 49-ամյա դերասանի եւ 26-ամյա գեղեցկուհի շիկահերի միջեւ սիրավեպ է սկսվել: Դրանից ոչ շատ առաջ արդեն սկսել էին խոսել Դեփի եւ Պարադիի բաժանման մասին, Հերդն էլ իր հերթին էր հարաբերությունները խզել ընկերուհու` լուսանկարչուհի Թասեյ Վան Ռիի հետ:

Մի քանի ամիս շարունակ, նախքան Դեփը պաշտոնապես կհայտարարեր իր ազատության մասին, դերասանները հաջողությամբ կոծկել են սիրավեպը: Դրան նպաստում էր այն հանգամանքը, որ շատերի համոզմամբ Հերդը գերադասում է աղջիկներին: Սակայն հենց որ լրագրողների ուշադրությունը սեւեռվեց Հերդի վրա, դերասանների հարաբերությունները սառեցին: Էմբերին սկսեց ձանձրացնել իրենց շուրջ ծավալված «դրաման»: Նրա համար խորթ էր նաեւ ընտանիք քանդողի համբավը. աղջիկը հպարտ է նրանով, որ ազատ, անկախ մարդ է, ուրիշների ընտանիք չի խցկվում եւ չի փորձում անկողնու օգնությամբ աշխատանքային հաջողությունների հասնել, գրում է «ՖիլմՊրո»-ն:

Այժմ, աղբյուրների հավաստմամբ, թեեւ Դեփը եւ Հերդը շարունակում են հարաբերությունները, դերասանուհին սկսել է ավելի շատ ժամանակ անցկացնել ընկերների հետ, այդ թվում` նախկին սիրուհու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news