News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի (ICES) միջազգային դիտորդական պաշտոնական առաքելությունը Ղարաբաղում նախագահի ընտրության գործընթացը համարում է հանրապետության քաղաքացիների կամարտահայման կայացած ժողովրդավարական ակտ, որը համապատասխանում է միջազգային նորմերին: Այս մասին, այսօր` հուլիսի 20-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է առաքելության ղեկավար Ալեքսանդր Ցինկերը:

Դիտորդները նաեւ նշել են, որ ընտրատեղամասերում, ինչպես նաեւ արձանագրությունները ԿԸՀ-ին հանձնելու ժամանակ, որոնց ներկա են եղել իրենց դիտորդները, ընտրությունների արդյունքների կեղծում չի արձանագրվել: Միջազգային դիտորդներն այցելել են 52 ընտրատեղամասեր:

Բացի այդ, ICES-ի առաքելությունը իր գոհունակությունն է հայտնում այն փաստի առնչությամբ, որ ընտրական գործընթացում անկարգություններ չեն եղել, ոչ ոք չի փորձել խափանել քվեարկության ընթացքը եւ արդյունքների ամփոփումը:

ICES-ի հայտարարությունում նշվում է, որ ընտրություններն, ընդհանուր առմամբ, անցել են ժողովրդավարական, թեկնածուների միջեւ մրցակցային պայմաններում` ընտրողների բարձր ակտիվությամբ: Ըստ նրանց, Արցախում ընտրությունները համապատասխանել են միջազգային ընտրական իրավունքի սկզբունքներին եւ պահանջներին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահական ընտրություններում մեծ առավելությամբ հաղթել է պետության գործող նախագահ Բակո Սահակյանը: Նախնական տվյալներով` նա հավաքել է 47 հազ. 85 ձայն կամ ձայների  66,7%-ը: ԼՂՀ Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Վիտալի Միխայիլի  Բալասանյանը ստացել է 22 հազար 966 ձայն կամ  32,5 տոկոսը: Հայաստանի պետական ագրարային համալսարանի Արցախի մասնաճյուղի գիտաուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Իվանի Սողոմոնյանը ստացել է 594 ձայն կամ ձայների 0,8 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ