News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2012 թ. առաջին կիսամյակի տվյալներով 7.8 % է (համեմատած նախորդ տարվա առաջին կիսամյակի հետ), տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Հունիսին տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա հունիսի նկատմամբ աճել է 9.3%-ով, իսկ այս տարվա  մայիսի նկատմամբ` 10.8%-ով:

Նշենք, որ այս տարվա հունվար-մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը 7.4% էր: Ընդհանուր առմամբ` այս տարի տնտեսական ակտիվության ցուցանիշը ամսեամիս բարձրանում է` տարին սկսել էինք 4.4% աճով:

Առաջին կիսամյակի տվյալներով` ամենամեծ աճ արձանագրվել է արդյունաբերությունում` 13%: Արագացել է նաեւ գյուղատնտեսության աճի տեմպը` 8.1%: Ծառայությունների ծավալն աճել է 12%-ով, սակայն շինարարության ոլորտում արձանագրվել է 6.7% անկում: Առեւտրի շրջանառության աճը 2.4% է:

Միջին ամսական աշխատավարձը հունիսին 126 հազ. դրամ է` նախորդ տարվա հունիսի նկատմամբ աճելով 8.6%-ով: Այսինքն` աշխատավարձի աճի տեմպը զգալիորեն գերազանցում է գների աճին (12ամսյա գնաճը 0.7 % է):

Դոլարի միջին փոխարժեքը 2012 թ. առաջին 6 ամիսներին 394.98 դրամ էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ