Այսօր Թբիլիսի են բերելու ուկրաինացի երկու ալպինիստների դիակները: Նրանք ընկել էին անդունդը Ուշբա բարձունքից իջնելիս, հաղորդում է «Գրուզիա-online»-ը:
Ինչպես «9-րդ ալիքի» հետ զրույցում հայտնել է զոհվածներից մեկի եղբայրը, ողբերգական միջադեպի պատճառը եղել է անվտանգության գոտու անսարքությունը:
Նշենք, որ երկու օր առաջ ուկրաինացի ալպինիստների խումբը բարձրանում էր Սվանեթիի Ուշբա գագաթը (4690 մետր) եւ չորեքշաբթի առավոտյան սկսել էր վայրէջքը:
Որոնողական աշխատանքները տարվել են մինչեւ օրվա վերջ, եւ վերսկսվել առավոտյան, մինչ փրկարարներին հաջողվել էր գտնել դիակները:




























