News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Միջազգային հանրությունն առաջին անգամ չի հայտարարել, թե չի ճանաչում Ղարաբաղում կայացած ընտրությունները: Այդ մասին, այսօր` հուլիսի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը` մեկնաբանելով ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնի հայտարարությունը:

Նշենք, որ Էշթոնը հայտարարել էր, թե չի ընդունում սահմանադրական եւ օրենսդրական կառուցվածքը, որում կայանալու են ընտրությունները: «Ընտրությունները չեն կարող կանխորոշել Ղարաբաղի ապագա կարգավիճակը: Այդուհանդերձ, ընտրությունների անօրինականության մասին ոչինչ չի ասվել: Որքան ես եմ հիշում, նման բան առաջին անգամ է»,- ասել է փորձագետը:

Նրա խոսքով, Վրաստանի ԱԳՆ-ի արձագանքը` ընտրությունները չճանաչելու մասին, պետք չէ թշնամական որակել:

«Այն թելադրված է իրավիճակով: Ելնելով նրանից, որ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հակամարտությունները չեն խոստանում տեսանելի ապագայում փոխընդունելի կարգավորում, Վրաստանը պետք է ցուցադրի իր բացասական կարծիքը բոլոր ճչանաճված պետությունների նկատմամբ, նույնիսկ Կոսովոյի, թեեւ դրա միջազգային ճանաչման շրջանակն ավելի լայն է»,- ասել է Իսկանդարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ