News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Միջազգային հանրությունը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը, եւ հետեւաբար չի կարող ճանաչել այնտեղ անցկացված ընտրությունների օրինականությունը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը` մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբաի համանախագահների հայտարարությունը ԼՂՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ:

Մյուս կողմից, ըստ Բոզոյանի, այն, որ համանախագահներն ընդունում են Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների անհրաժեշտությունը` փորձել ժողովրդավարական եղանակով կազմակերպել բնակչության հանրային կյանքը նման միջոցառման միջոցով, դրական է: «Միջազգային հանրությունը որպես փաստ ընդունում է Լեռնային Ղարաբաղում իշխանության առկայությունը եւ այն հանգամանքը, որ այն ձեւավորվել է ժողովրդավարական ճանապարհով: Դա լուրջ քայլ առաջ է, ինչը չի կարելի չողջունել»,- նշել է Բոզոյանը:

Նաեւ, ըստ Բոզոյանի, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ընտրությունները շատ ավելի ժողովրդավարական էին, քան հարեւան Ադրբեջանում: Այդ իմաստով հասկանալի է, որ ժողովրդավարական ընտրություններ անցկացրախ փոքր պետությունը չի կարող ինտեգրվել պետության, որտեղ տիրում է կոշտ ավտորիտար ռեժիմը:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, համանախագահների հայտարարության մեջ ասվում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (դեսպաններ Ռոբերտ Բրադկեն Միացյալ Նահանգներից, Իգոր Պոպովը` Ռուսաստանից, եւ Ժակ Ֆորը` Ֆրանսիայից) ուշադրություն են դարձրել Լեռնային Ղարաբաղում 2012թ. հուլիսի 19-ին կայացած «ընտրությունների» անցկացման մասին լուրերին:

Համանախագահներն ընդունում են Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների անհրաժեշտությունը` փորձել ժողովրդավարական եղանակով կազմակերպել բնակչության հանրային կյանքը նման միջոցառման միջոցով: Սակայն համանախագահները նշում են, որ երեք երկրներից եւ ոչ մեկը, ոչ մի այլ երկիր չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ եւ ինքնիշխան պետություն:

Համանախագահներն ընդգծում են, որ հուլիսի 19-ին կայացած միջոցառումը որեւէ կերպ չի կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ընթացող բանակցությունների ելքը` ղարաբաղյան հակամարտության ամուր եւ խաղաղ կարգավորման հասնելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ