News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը Լեռնային Ղրաբաղում ընտրությունների վերաբերյալ, շատ նորմալ է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համգործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նրա խոսքով` այդ հայտարարությամբ համանախագահները փաստացի ընդունել են ԼՂ ժողովրդի` իրենց իշխանությունն ընտրելու իրավունքը, ինչը շատ կարեւոր է:

«ՄԱԿ-ի կանոնադրությունում, Մարդուի իրավունքների եվրոպական կոնվենցիայում, միջազգային իրավական այլ փաստաթղթերում նշված է յուրաքանչյուր ժողովրդի հիմնական իրավունքներից կարեւորի` սեփական իշխանությունն ընտրելու իրավունքի մաիսն: Թող դա լինի նախագահ, վարչապետ, խորհրդարան` էական չէ, անգամ այս կամ այն պետության կազմում բնակվող  փոքրամասնություններն օժտված են այդ իրավունքով»,-նշեց փորձագետը:

«Նման հայտարարություն պետք էր սպասել, քանի որ դրանով ԵԱՀԿ ՄԽ-ն ընդունել է իրավունքը, ոչ թե ընտրությունների արդյունքները: Դրանով նրանք հասկացնել են տալիս, որ ԼՂ հետագա կարգավիճակի կանխորոշումը հնարավոր չեն համարում ընտրությունների միջոցով: Միաժամանակ հարկ է նշել, որ նախորդ ընտրությունների վերաբերյալ Մինսկի խմբի հայտարարություններն ավելի կոշտ էին: Դա վկայում է այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը ճիշտ ուղու վրա է»,-նկատեց քաղաքագետը:

Մասնավորապես, ըստ նրա, դա արտացոլվում է նաեւ ընտրությունների անցկացման որակի վրա: Հուլիսի 19-ին կայացած ընտրություններն աչքի ընկան օտարերկրյա դիտորդների մեծ թվով. «Այս առումով ԼՂ-ում ընտրությունները շահեկանորեն տարբերվում են Հայաստանում անցկացված ընտրություններից: Նրանք պետք է աշխարհին ապացուցեն, որ ի վիճակի են զարգացնելու ժողովրդավարական ինստիտուտները, իրավական պետություն ստեղծելու: Լեռնային Ղարաբաղի համար կարեւոր է ապացուցել, որ նա ավելի լավն է, քան Ադրբեջանը: Եւ այդպես էլ արվում է»,-եզրափակեց Գրիգորյանը:

Ինչպես տեղեկացրել էր  NEWS.am-ը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները  հուլիսի 20-ին հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ: Համանախագահների հայտարարության մեջ ասվում է.

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (դեսպաններ Ռոբերտ Բրադկեն Միացյալ Նահանգներից, Իգոր Պոպովը` Ռուսաստանից, եւ Ժակ Ֆորը` Ֆրանսիայից) ուշադրություն են դարձրել Լեռնային Ղարաբաղում 2012թ. հուլիսի 19-ին կայացած «ընտրությունների» անցկացման մասին լուրերին:

Համանախագահներն ընդունում են Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների անհրաժեշտությունը` փորձել ժողովրդավարական եղանակով կազմակերպել բնակչության հանրային կյանքը նման միջոցառման միջոցով: Սակայն համանախագահները նշում են, որ երեք երկրներից եւ ոչ մեկը, ոչ մի այլ երկիր չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ եւ ինքնիշխան պետություն:

Համանախագահներն ընդգծում են, որ հուլիսի 19-ին կայացած միջոցառումը որեւէ կերպ չի կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ընթացող բանակցությունների ելքը` ղարաբաղյան հակամարտության ամուր եւ խաղաղ կարգավորման հասնելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ