News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է «The Armenian Weekly»-ում հրապարակված Նանոր Բարսումյանի հոդվածը.

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` աշխարհում մինչեւ հինգ տարեկան 171 մլն երեխա թերաճ է: Նրանցից 115 միլիոնը տառապում է հյուծվածությունից, 20 միլիոնը` թերսնումից, իսկ ամեն տարի մոտ 4 միլիոնը մահանում է թերսնման պատճառով առաջացած հիվանդություններից:

Հայաստանում 2010թ. ժողովրդագրության եւ առողջապահական խնդիրներով անցկացված հետազոտության համաձայն` թերաճությամբ տառապում է ամեն հինգերորդ երեխան: Հետազոտությունը հրապարկվել է 2012թ. ապրիլին:

Կոլումբիայի համալսարանի դասախոսներ Կիմա Հեքիմյանի եւ Ռիչարդ Դեքելբաումի կարծիքով` թերսնումը  ոչ միայն անհատական, այլ ազգային աղետ է: «Մանկական սննդի բարելավման վերաբերյալ երկարաժամկետ ռազմավարության մշակումը ներդրում կլինի Հայաստանի ապագայի համար եւ վճռական նշանակություն կունենա նրա կենսունակության համար»,-նշել են նրանք առաջարկությունների նախագծի մեջ:

Հայաստանում երեխաները ճիշտ սնունդ չեն ստանում «աղքատության, պարենամթերքի գների, գլոբալիզացիայի արդյունքում կենցաղային ռեսուրսների մրցակցության, ինչպես նաեւ սուպերմարկետների էքսպանսիայի միջոցով չափազանց մշակված մթերքիների լայն մատչելիության արդյունքում», -նշել է Հեքիմյանը:

Հեքիմյանն ու Դեքելբաումը խորհուրդ են տալիս մշակել կրթական նախաձեռնություններ` ուղղված առողջապահության ոլորտի աշխատակիցներին, քաղաքականություն մշակողներին, հղի կանանց եւ մայրերին, ունենալ գյուղատնտեսական ծրագիր`պարենամթերքի մատչելիություն ապահովելու համար, բժշկական թեստերի անցկացում` թերսնման բուժվող պատճառների բացահայտման  (օրինակ` աղիների մակաբույծները եւ այլն) համար:

Խնդրի հաջող հաղթահարումը կախված է  մի կողմից` իրազեկումից եւ կրթելուց,  մույս կողմից` միջամտությունից:

Նշվում է, որ 2010թ. ավելի քան 1400  երեխա է մասնակցել հետազոտությանը: Արդյունքները ցուց են տվել, որ երեխաների 19% -ը թերաճ են, իսկ 8%-ի մոտ թերաճությունն ավելի ուժեղ է: Այդ երեւույթն ավելի շատ տարածված է կրթական ցածր մակարդակ ունեցող կանանց երեխաների դեպքում: Չկա նաեւ հստակ հարաբերակցություն հարստության եւ թերաճության միջեւ:

Հանարապետության կտրվածքով թերաճության աստիճանն ավելի ցածր է Երեւանում (11%), ամենաբարձր ցուցանիշները Սյունիքի (36%), Արագածոտնի (32%) եւ Արմավիրի (29%) մարզերում են:

Մինչեւ հինգ տարեկան երեխաների չորս տոկոսը հյուծված է: Մինչեւ 6 ամսական երեխաներն ավելի շատ են հակված հյուծվածության, քան 6 - 59 ամսականները: Հյուծվածությունը բարձր է Արարատի (12%), իսկ հետո Գեղարքունիքի (7%) մարզում, ամենացածրը Տավուշի մարզում է (1%):

Հայաստանում երեխաների հինգ տոկոսը ոչ բավարար քաշ ունի: Գյուղական վայրերում երեխաներն ավելի շատ են դրանով տառապում, քան քաղաքային բնակավայրերում (համապատասխանաբար 7 եւ 3%): Ինչպես եւ թերաճության ցուցանիշը, ոչ բավարար քաշ ունեցող երեխաների թիվն ավելի մեծ է ոչ բավարար եկամուտ ունեցող ընտանիքներում, ինչպես նաեւ կրթական ցածր մակարդակ ունեցող մայրերի դեպքում: Ոչ բավարար քաշ ունեցող երխաների թիվը բաձր է Արարատի մարզում (17%), իսկ ամենացածրը Երեւանում է եւ Կոտայքի մարզում (2%):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ