News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանությունում շարունակվում է ակտիվ պայքարը կոռուպցիայի դեմ; Այդ մասին հայտարարվել է այսօր` հուլիսի 20-ին, կայացած փոխոստիկանապետերի եւ վարչության պետերի համատեղ ասուլիսում:

Փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի խոսքով, իրավիճակը հեռու է կատարյալ լինելուց եւ ոստիկանությունում դեռ կան մարդիկ, որոնք պետք է լքեն կառույցը: Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն իր հերթին նկատել է, թե ոչ միայն ոստիկանությունը, այլեւ ողջ հասարակությունը պետք է ջանքեր գործադրի այդ բացասական երեւույթի վերացման համար:

Լրագրողներին հետաքրքրող հարցերից մեկը վերաբերում էր Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանին: Նա վերջին շրջանում ակտիվություն է ցուցաբերում Facebook սոցիալական ցանցում, ինչը չի վրիպել լրագրողների ուշադրությունից:

Մեկնաբանելով իր մասնակցությունը վիրտուալ բանավեճերին` Մելքոնյանը նշել է, թե «ոստիկանությունում կան գրագետ եւ զարգացած մարդիկ»` ներկաներին բանավեճի հրավիրելով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ