News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 05
Տեսնել լրահոսը

Բրիտանացի առեւտրականը դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման` Հյուսիսային Կորեայից «երկիր-օդ» դասի հրթիռի գնման եւ այն Ադրբեջանին վերավաճառելու  փորձի համար:

Ըստ բրիտանական դատախազության` Մայքլ Ռեյնջերն օգտագործել է Հոնկոնգում իր ընկերուհու անունով գրանցված ընկերությունը` երկու երկրների միջեւ զենքի անօրինական գործարք իրականացնելու համար, հաղորդում է Reuters-ը:

Բրիտանական թագավորական դատախազության հայտարարության մեջ նշվում է, որ Ռեյնջերը փորձել է շրջանցել Ադրբեջանին զենքի առաքման վրա եղած էմբարգոն:

«Ռեյնջերի եւ Ադրբեջանի միջեւ գործարքը ոչ միայն ապօրինի է, այլ շատ վտանգավոր: Գոյություն ունեն էմբարգոյի համար որոշակի պատճառներ, եւ նրանք, ովքեր դրանք կանտեսնեն` փորձելով շահույթ ստանալ,  քրեական հետապնդման կենթարկվեն»,-ասվում է դատախազության հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news