News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հուլիսի 20-ի նիստում, ԼՂՀ ընտրական օրենսգրքի համաձայն, տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված արձանագրությունների հիման վրա, ամփոփվել եւ արձանագրությամբ վավերացվել են ԼՂՀ նախագահի հուլիսի 19-ի ընտրության նախնական արդյունքները: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացրին ԼՂՀ ԿԸՀ-ից:

Ըստ ԿԸՀ-ի արձանագրության, ԼՂՀ 99227 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 72958-ը: Բակո Սահակյանի օգտին քվեարկել են 47095, Վիտալի Բալասանյանի օգտին` 22967, Արկադի Սողոմոնյանի օգտին` 593 ընտրողներ: 2302 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Անճշտությունների չափը` 4:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը,  հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացել են նախագահական ընտրությունները:

Հիշեցնենք, որ պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին երեք թեկնածուներ` Հայաստանի պետական ագրարային համալսարանի Արցախի մասնաճյուղի գիտաուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Իվանի Սողոմոնյանը, ԼՂՀ Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Վիտալի Միխայիլի  Բալասանյանը եւ գործող նախագահ Բակո Սահակյանը:

ԼՂՀ-ի նախագահի նախորդ ընտրությունները տեղի էին ունեցել 2007 թվականի հուլիսի 19-ին: Նախագահ էր ընտրվել Բակո Սահակյանը, որը, ըստ պաշտոնական տվյալների, հավաքել էր 85.12 տոկոս ձայն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ