News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայկական խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնեն եւ Էդ Ռոյսը Լեռնային Ղարաբաղի հանրապետությանը շնորհավորել են հուլիսի 19-ին կայացած նախագահական ընտրությունների կապակցությամբ: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

«Մենք միանում ենք ներկայացուցիչներ Փալոնեին եւ Ռոյսին, որոնք հարկ եղածին պես գնահատել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, որը ժողովրդավարական ընտրությունների միջոցով օգտագործեց սեփական իշխանությանն ընտրելու իր իրավունքը»,  - ասել է ԱՄՆ-ի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ու հավելել. «Արցախյան քվեարկության մասին խորհելիս մտաբերում ենք մեր հանգուցյալ նախագահ Ջոն Քենեդիի խոսքերը, որն իր երդմնակալության օրն ասել էր. «Մենք այսօր տեսանք ոչ թե կուսակցության, այլ ազատության հաղթանակը»:

Հուլիսի 20-ին արված հայտարարությունում Փալոնեն նկատել է. «Որպես Կոնգրեսում Հայկական հարցերով խմբի համանախագահ՝ կցանկանայի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը շնորհավորել նախագահի ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու կապակցությամբ: Ուրախալի է տեսնել Արցախի ժողովրդի նվիրվածությունը խաղաղ ժողովրդավարությանը:

1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հայտարարեց ժողովրդավարական անկախ պետության ստեղծման մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացվեց հանրաքվե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հարցով, որը հավանության արժանացավ ճնշող մեծամասնության կողմից: Ես ուրախ եմ, որ հանրապետությունը շարունակում է խորհրդարանական եւ նախագահական պարբերական ընտրություններ անցկացնել:

Որպես Կոնգրեսում Հայկական հարցերով խմբի համանախագահ՝ ես հավատարիմ եմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդավարական անկախության գործն առաջ տանելուն եւ հետագայում եւս կաջակցեմ ինքնորոշման իրականացմանը, որն իր ավանդն է ներդնում տարածաշրջանային կայունության եւ զարգացման գործում»:

Կոնգրեսական Ռոյսն իր հերթին նշել է. «Տարիներ շարունակ դիտել ենք նրա ընտրական համակարգի հավուր պատշաճի աշխատանքը, եւ վերջին ընտրությունները եւս պահպանեցին սկզբունքը: Քվեարկությունը մարմնավորեց գործող ժողովրդավարությունը, ես Լեռնային Ղարաբաղում ողջունում եմ բոլորին՝ ժողովրդավարությունը գործի վերածելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ