News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնում հուլիսի 2-ին, 76-ամյա կնոջը խեղդամահ անելու եւ տակառով Նոր խարբերդ տեղափոխելու փաստի առթիվ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 2-ից որպես անհայտ կորած որոնվող 76-ամյա Գոհարիկ Գասպարյանին սպանելու կասկածանքով հուլիսի 16-ին ոստիկանության ծառայողները Երեւանի Գայի պողոտայի եւ Ն. Ստեփանյան փողոցների խաչմերուկից բերման էին ենթարկել 51-ամյա Սամվել Գասպարյանին:

Պարզվել էր, որ նա հուլիսի 2-ին, ժամը 12.00-ի սահմաններում, իր վարձակալած բնակարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ խեղդամահ էր արել Գոհարիկ Գասպարյանին, ապա դիակը տեղավորելով մետաղյա տակառում՝ այն տեղափոխել էր իր կողմից նախապես վարձակալած «Նոր Խարբերդ» այգեգործական ընկերության 24-րդ փողոցում գտնվող տուն:

Սամվել Գասպարյանի մատնացույց արած տան նկուղային հատվածից հայտնաբերվել էր մետաղյա տակառը՝ Գոհարիկ Գասպարյանի դիակով:

Հուլիսի 19-ին, ժամը 18.30-ին, Սամվել Գասպարյանի վարձակալած «Նոր Խարբերդ» այգեգործական ընկերության 24-րդ փողոցի թիվ 3 տանը կատարված խուզարկությամբ՝ հյուրասենյակի բազկաթոռի միջից, հայտնաբերվել է 4.5 մմ տրամաչափի օդամղիչ ատրճանակ եւ կրակելու համար նախատեսված պողպատյա գնդիկներ:

Հայտնաբերված ատրճանակն ուղարկվել է փորձաքննության:

Նախաքննությունը շարունակվում է:

Որոշ տեղեկությունների համաձայն կնոջը սպանելու պատճառը պարտքն ու պահանջի հարցերն են եղել: Թեեւ նրանց ազգանունները նույնն են, սակայն նրանք ազգականներ չեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ