News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր` հուլիսի 21-ին, ընդունել է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիկոպոս Մարտիրոսյանին:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Պարգեւ արքեպիկոպոս Մարտիրոսյանը շնորհավորել է Բակո Սահակյանին՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Արցախի հոգեւոր առաջնորդը հաջողություններ է մաղթել երկրի ղեկավարին նախանշված ծրագրերի իրականացման, ժողովրդի բարեկեցության բարձրացման, հայրենիքի շենացման գործում:

Հանդիպմանը քննարկվել են պետություն-եկեղեցի կապերին վերաբերող հարցեր: Երկուստեք նշվել է դրանց հետագա խորացման ու ընդլայնման անհրաժեշտությունը՝ այն համարելով պետականաշինության կարեւոր հիմքերից մեկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ