News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

2012 թ. հունիսին ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն հավաքագրել է 72.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ, պետական տուրք եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարներ: Այդ մասին տեղեկատվությունը զետեղված է ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի պաշտոնական կայքէջում: Ընդհանուր առմամբ` առաջին կիսամյակում հավաքագրվել է 395.3 մլրդ դրամ եկամուտ, ինչը 5.4%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Սակայն, համեմատած մայիսի հետ, ՊԵԿ-ի կողմից հավաքագրվող եկամուտները նվազել են; Այսպես` մայիսին հավաքագրվել էր 74.1 մլրդ դրամ եկամուտ:

Ընդ որում` ամսական հավաքագրումների նվազում հիմնականում արձանագրվել է հարկերի մասով, իսկ սոցապ վճարներն ու պետտուրքերի ծավալն էապես չի փոխվել: Այսպես` հունիսին հավաքագրվել է 59.6 մլրդ դրամ հարկեր, մայիսի 61.4 մլրդ դրամի համեմատ; Հարկային հավաքագրոմների նվազումը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի թերկատարումով, հավանաբար` մաքսային սահմանին գանձումների նվազմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ