News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Անգլիայում 17-ամյա երիտասարդը հարձակվել է օլիմպիական կրակի ջահակիրի վրա` փորձելով հափշտակել այն, սակայն ժամանակին ձերբակալվել է իրավապահների կողմից:

Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ արդեն Լոնդոն հասած ջահը իր ուղին էր շարունակում Քենթի կոմսության Գրեյվսենդ քաղաքով, հաղորդում է Lifenews.ru-ն:

Չարագործը «Ալլահ աքբար» բացականչելով հարձակվել է ջահը տանող 23-ամյա Աննա Սքորայի վրա: Նա փորձել է ջահը խլել աղջկա ձեռքից, սակայն անվտանգության աշխատակիցները վայրկենապես ձերբակալել են դեռահասին:

Պարզվել է, որ խուլիգանը Գրեյվսենդի 17-ամյա բնակիչ է, ում անունը գաղտնի է պահվում:

Աննա Սքորան, թեեւ շոկի մեջ է եղել, սակայն ժպիտով շարունակել է վազքը եւ կրակը հանձնել է հաջորդ ջահակրին` Գրեհեմ Ուայթին:

Ոստիկանների փոխանցմամբ, միջադեպի ժամանակ ոչ ոք չի տուժել:

Նշենք, որ Օլիմպիական կրակը, որն իր 70-օրյա ճանապարհորդությունն սկսել է մայիսի 18-ից Մեծ Բրիտանիայի Լենդս-էնդ հրվանդանից, իր ուղին կավարտի հուլիսի 27-ին Օլիմպիական մարզադաշտում` որտեղ կկայանա Օլիմպիական խաղերի արարողությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ