News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մեծի Տան Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը մտահոգված է Սիրիայում տիրող իրավիճակով եւ ցանկություն է հայտնել մեկնել Սիրիա` հայ համայնքին նեցուկ կանգնելու նպատակով: Նա Սիրիայում տիրող վիճակի մասին տեղեկանում է Հայ կեղեցու Բեյրութի թեմի առաջնորդից:

Սիրիահայ համայնքի պատասխանտուները նպատակահարմար չեն գտել կաթողիկոսի այցը երկիր հատկապես վերջին շրջանում լարված պայմաններում:

Արամ Ա-ն Բեյրութի թեմի առաջնորդի հետ զրույցում վերահաստատել է, որ ցանկացած ժամանակ պատրաստ է մեկնել Սիրիա` որպես հովվապետ սատար կանգնելու իր հոտին: Նա նշել է, որ ստեղծված իրավիճակում հայ համայնքը պետք է հանդես գա հավաքականորեն եւ որ անհրաժեշտ է, որ սիրիահայերն իրենց իրավունքներին տեր կանգնեն` որպես երկրի քաղաքացիներ: «Սիրիայի հայությունը դեմ է արտագաղթին»,- ընդգծել է նա:  

Ի պատասխան, Սիրիայի հայ համայնքի պատասխանատուները Արամ Ա-ին վստահեցրել են, որ Սիրիայից հայերի արտագաղթ չկա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ