News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եթե «Բարգավաճ Հայաստանը», Հայ ազգային կոնգրեսը եւ Հայ հեղափոխական դաշնակցությունը որոշեն միավորվել 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, ապա հնարավոր է, որ նրանք միասնական թեկնածու առաջադրեն եւ նա, տեսականորեն, կարող է դառնալ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը` մեկնաբանելով ՀԱԿ-ի նախկին անդամ, «Համաձայնություն» քաղաքական հետազոտական կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանի հայտարարությունն այն մասին, որ այդ երեք քաղաքական ուժերը Հայաստանում առաջ են մղում «քոչարյանիզմի» ինստիտուտը:

«Քաղաքական ուժերի միավորումը հաշվարկ է, այդ բառի լավ իմաստով: Խոսքն այն մասին է, թե որքանով այս դեպքում կուժեղանան քաղաքական ուժերի դիրքերը այս համագործակցության արդյունքում: Բայց սա այն դեպքում, եթե ելնենք այն դրույթից, որ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն իսկապես համատեղ են գործում` այս կամ այն առաջնորդի դիրքերն առաջ մղելու հարցում»,-ասել է Մարկարովը:

«Այստեղ ծագում է հետեւյալ հարցը. որքանո՞վ են այդ քաղաքական ուժերի առաջնորդները պատրաստ համագործակցել միմյանց հետ: Եթե այդ մասով պայմանավորվել չհաջողվի, ավտոմատ ծագում է կողքից առաջնորդ որոնելու հարցը»,-նշել է Մարկարովը, ընդգծելով, որ, որ խոսքը ոչ թե վարձկանի, այլ` դաշնակցի մասին է:

Միաժամանակ, քաղաքագետը կասկած է հայտնել, որ ԲՀԿ-ին ՀԱԿ-ին ու ՀՅԴ-ին կհաջողվի պայմանավորվել Քոչարյանի հարցում:

«Այսօր ԲՀԿ-ն դեռեւս չի հայտնել իր դիրքորոշումը առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ: Դա կարվի մոտ ժամանակներս` ընտրությունների նախաշեմին քաղաքական լարվածության հերթական աճի շրջանակներում: ԲՀԿ-ն 4 տարբերակ ունի. առաջարկել սեփական թեկնածուին, միավորվել այլ ուժերի հետ եւ հանդես գալ միասնական թեկնածուով, համաձայնության գալ իշխող ՀՀԿ-ի հետ` սեփական թեկնածու չառաչադրելու շուրջ եւ աջակցել ՀՀԿ թեկնածուին:

Անկախ ԲՀԿ-ի ընտրությունից, կարելի է կանխատեսել իրավիճակի հետագա զարգացումը»,-ասել է քաղաքագետը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ ՀԱԿ-ի նախկին անդամ, «Համաձայնություն» քաղաքական հետազոտական կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը հարցազրույց է տվել «Ժամանակ» թերթին, որտեղ հայտարարել է, որ «ԲՀԿ, ՀԱԿ եւ ՀՅԴ եռյակը«քոչարյանիզմի» հիմնական ինստիտուտն է Հայաստանում: Հարցազրույցին մանրամասնորեն կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ