News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում առաջիկայում կմեկնարկի  Սուրբ Կարապետ եկեղեցու շինարարությունը, հաղորդում է «Asbarez»-ը:

Հուլիսի  18 –ին Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Լաս Վեգասում հանդիպում է  ունեցել հայկական եկեղեցու հոգեւոր հովիվ Ավետիս Թորոսյանի, հոգեւոր խորհրդի նախագահ Ադրուշան Արմենյանի  եւ այլոց հետ:

Ինչպես հայտնել է շինարարական կոմիտեն, ներկայումս եկեղեցու կառուցման համար բոլոր թույլտվություններն ստացված են, եւ նախատեսվում է, որ աշխատանքները կսկսվեն օգոստոսին: Նախագծի ավարտն ակնկալվում է 2013 թ. մայիսին:

Անցած տարվա հովվապետական այցի ժամանակ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն օծել էր եկեղեցու հիմքն ու խաչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ