News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Միլիարդատար եւ մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկը լքել է «News Corporation»-ի բրիտանական ստորաբաժանման` «News International»-ի տնօրենի պաշտոնը:

Ինչպես հաղորդում է «The Guardian»-ը, միաժամանակ Մերդոկը կշարունակի ղեկավարել «News Corporation»-ի կառավարումը: Նրա հեռացումը «News International»-ից պայմանավորված է կորպորացիայի վերակազմավորումով, ինչի մասին հաղորդվել էր ավելի վաղ: Վերակազմավորման արդյունքում կորպորացիան կբաժանվի երկու մասի` մեդիա-զվարճանքի, որը մասնավորապես կընդգրկի ամերիկյան «Fox» հեռտուստացանցը եւ  բրիտանական «BskyB» հեռուստացանցի` Մերդոկին պատկանող մասը: Մյուսը լինելու է  հրատարակչակլան բիզնեսը,  որը միավորելու է «The Times», «The Sunday Times» եւ «The Sun» թերթերը եւ «HarperCollins»  հրատարակչական տունը:

Ըստ որոշ տեղեկությունների` Մերդոկը լքել է նաեւ ԱՄՆ-ում «News Corp.»-ի ղեկավարությունը:Միաժամանակ Մերդոկի հրաժարականից հետո սկսել են շրջանառվել «News International»-ի հնարավոր վաճառքի մասին լուրեր, գրում է  «Guardian»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ