News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Ճապոնական Հոկայդո կղզու մոտ այսօր աղետի ենթարկված ԱՄՆ ռազմաօդային ուժերի «F-16» կործանիչի օդաչուին կենդանի են գտել: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, բժիշկները նրա վիճակը կայուն են գնահատում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, ԱՄՆ ռազմաօդային ուժերի «F-16» կործանիչը հուլիսի 22 –ին աղետի է ենթարկվել ճապոնական Հոկայդո կղզու մոտ: Միջադեպի պատճառների եւ տուժածների մասին տեղեկատվություն դեռ չկա: Օդանավն ընկել է ծովը Նեմուրո քաղաքից ոչ հեռու: Հնարավոր է, այն պատկանել է Ճապանիայում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաներից մեկին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ